Հունիսի 28-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է առաջնագիծ: «Այցելել եմ մեր հանրապետության հարավ-արևելյան սահման, ծանոթացել առաջնագծում իրականացվող կահավորման ու նոր զինատեսակներով համալրման աշխատանքներին և այդ ուղղությամբ բանակի հրամկազմին տվել նոր ցուցումներ: Քաջատեղյակ լինելով հակառակորդի տրամադրվածությանն ու նկրտումներին՝ հավաստիացնում եմ, որ Արցախի սահմաններն անառիկ են, իսկ բանակն էլ ավելի հզորացնելուն միտված մեր ջանքերը տարեցտարի միայն բազմապատկվելու են»,- գրել է նախագահը Facebook-ի իր էջում: