Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են։ Այս մասին հայտնում են մետրոպոլիտենից: VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր կեսօրից հետո կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։