Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե առաջիկայում Կարմիր շուկան հանձնվելու է Ադրբեջանին: «Կարմիր շուկայի մասին ֆեյսբուքում տարածվող տեղեկատվությունը կեղծ է: Ասեմ ավելին, առաջիկայում համայնքում բնակարանաշինության նոր ծրագիր է նախատեսվում»,- գրել է Պողոսյանը Facebook-ի իր էջում: