Հայաստանում փորձարկել են սեփական արտադրության ականանետներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար. Հակոբ Արշակյանը: «Հայկական արտադրանքը լավ արդյունքներ է արձանագրում։ Փորձարկումների ընթացքը գոհացուցիչ է»,- գրել է Արշակյանը՝ հրապարակելով լուսանկարներ։