Ադրբեջանն արդեն Թուրքիայի մի մասն է, որտեղ ողջ հայկականի ու հունականի ոչնչացումը նորմ է
Ռուս քաղաքագետ Եվգենի Սատանովսկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանների ոչնչացման թեմային՝ նկատելով, որ ոչ ոք այդ կապակցությամբ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ Իլհամ Ալիևին «տհաճ հարցեր» չի ուղղելու:
Նրա խոսքով՝ բոլոր հուշարձաններն ու հուշակոթողները, որոնք կապված են ղարաբաղցիների, այդ թվում՝ հայ լինելու «անզգուշություն» ունեցող զորավարների հետ, ոչնչացվել կամ պղծվել են։
«Ընդ որում՝ դրանք տեղադրել են այդ մարդկանց հայրենիքում, որտեղ նրանք ծնվել են և որտեղ դարերով ապրել են նրանց նախնիները։ Անգամ նրանց անունների ամենածանր թվարկումը՝ նախարար Թևոսյան, Մարշալ Բաղրամյան, Բաբաջանյան և Խանփերյանց, Ծովակալ Իսակովի, հարյուրավոր և հարյուրավոր այլ գեներալներ, սպաներ և շարքայիններ, առավել քան բավարար է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ նախագահ Իլհամ Ալիևին առավել քան տհաճ հարցեր տալու համար։ Միայն նրան այդ հարցը չեն տա. նա մեզ մոտ ամեն ինչ ում ասես կհարցնի։
Մեծ գումար և մեծ կապեր թույլ են տալիս անել այն ամենը, ինչ ուզես։ Այն Ադրբեջանին, որը շատերը հիշում են և իներցիայով նրան համակրում են, այլևս չկա։ Կա Թուրքիայի մի մասը, որտեղ ամբողջ հայկականը կամ հունականն ավերումը եւ ոչնչացումը նորմալ է։ Կոշտ այլատյացության և ռասիստական, հակասեմական և հակառուսական՝ ոչ պակաս չափով, քան հակաարևմտյան։ Այնպես որ, անիմաստ է խոսել այն մասին, թե ինչ է կատարվում Ալիևի՝ պատերազմի մասին հիշողության հետ։
Էրդողանը ղեկավարում է այսօրվա Ադրբեջանը՝ այնտեղ անելով այն, ինչ ցանկանում է, եւ մտադիր է ընդլայնել իր ազդեցության ոլորտը նախկին ԽՍՀՄ բոլոր թյուրքական տարածաշրջանների, այդ թվում՝ ոչ միայն Ղազախստանի եւ Միջին Ասիայի, այլեւ Ռուսաստանի կեսի վրա», - գրել է նա իր Telegram-ալիքում։