23.11.2024
Երևանում կներկայացվի լեհ արվեստագետների «Այլազանություն» լայնածավալ ցուցահանդեսը
prev Նախորդ նորություն

Լեհաստանում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

Մայիսի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Վարշավայի կենտրոնակայանում հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Մատեո Մեկաչիի հետ։

ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Արցախյան պատերազմի հրադադարից հետո հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի խնդրին և միջազգային գնահատականներին։

Երկուստեք մտքեր փոխանակվեցին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության կազմակերպչական հարցերի, ինչպես նաև ԵԱՀԿ կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի և Մարդկային հարթության տարեկան հանդիպման անցկացման շուրջ։