28.03.2024
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Երևանում կներկայացվի լեհ արվեստագետների «Այլազանություն» լայնածավալ ցուցահանդեսը

«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին ընդառաջ «Մշակույթների երկխոսություն» կազմակեպության նախաձեռնությամբ, Կրակովի Յան Մատեյկոյի անվան Գեղարվեստի ակադեմիայի հետ համատեղ և Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, 2021թ․-ի մայիսի 15-ից հուլիսի 5-ը Գեղագիտության ազգային կենտրոնի Թանգարանում կներկայացվի գեղարվեստական տպագրության լեհ արվեստագետների «Այլազանություն» լայնածավալ ցուցահանդեսը։


Նախաձեռնությունը սկիզբ է առել դեռևս «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի շրջանակում և իրականացվում է ցուցահանդեսի համադրողներ, Գեղարվեստական տպագրության Երկրորդ և Երրորդ բիենալեի միջազգային ժյուրիի նախագահ, Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի դոկտոր, պրոֆեսոր Մատեուշ Օտրենբայի և «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի Առաջին մրցանակակիր Տոմաշ Վինյարսկու մասնակցությամբ։


«Այլազանություն» ցուցահանդեսի նպատակը Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտի խթանելը, միևնույն ժամանակ այսօր գեղարվեստական տպագրության միջազգային դաշտում գործող արվեստագետներին և կիրառվող տարատեսակ տեխնիկաների հնարավորությունները հայ հանդիսատեսին ներկայացնելն է։ Իսկ օտարազգի արվեստագետների համար այն նաև Հայաստանում ներկայանալու նոր հնարավորություն է։


«Այլազանություն» ցուցահանդեսին 59 (85 թերթ) աշխատանքով մասնակցում է 40 լեհ արվեստագետ՝ ինչպես Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ, այնպես էլ՝ ուսանողներ ու շրջանավարտներ։


Ներկայացված տպագրական թերթերը կատարված են գեղարվեստական տպագրության տարատեսակ տեխնիկաներով․ վիմատպություն՝ 10, լինոփորագրություն՝ 14, խորատիպ տպագրություն՝ 17, թվային տպագրություն՝ 6, մետաքսագրություն՝ 7, պիգմենտային տպագրություն՝ 2, մենատիպ՝ 1 և խառը տեխնիկա՝ 1։


Գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող լեհ արվեստագետների տպագրական աշխատանքները ներկայացնող «Այլազանություն» ցուցահանդեսն ինչպես Հայաստանի, այնպես էլ Կրակովի արվեստագետների համար երկխոսության մի նոր ու երկար սպասված հարթակ է, որտեղ նրանք կրկին ցուցադրում են իրենց ստեղծագործական նվաճումները։

Լեհաստանում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար