24.05.2025
Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է. ՊՆ-ն հորդորում է տեսանյութեր չտարածել
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթության և գիտության ոլորտների զարգացման հեռանկարներին: Բերտրան Վենարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ համալսարանն ապագայում նախատեսում է ընդլայնել հատկապես տեխնոլոգիական կրթությանն ուղղված ծրագրերը:


Նախագահ Սարգսյանն ու Բերտրան Վենարն ընդգծել են ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական ծրագրերի իրականացման կարևորությունը, մտքեր են փոխանակել նաև Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ:


 

Երևանում կներկայացվի լեհ արվեստագետների «Այլազանություն» լայնածավալ ցուցահանդեսը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան