27.11.2024
ՊՆ զրահափոխադրիչը մոտ 100 մետր գլորվել ձորը. ժամկետային զինծառայող է մահացել
prev Նախորդ նորություն

Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է. ՊՆ-ն հորդորում է տեսանյութեր չտարածել

Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։


"ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է ձեռնպահ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից։ Դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը՝ նպաստելով լարվածության անհարկի ավելացմանը։


Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին",- ասված է ՊՆ հայտարարության մեջ։