27.11.2024
ԵԽԽՎ զեկուցողին է ներկայացվել Արցախյան հակամարտության հումանիտար հետևանքները
prev Նախորդ նորություն

ՊՆ զրահափոխադրիչը մոտ 100 մետր գլորվել ձորը. ժամկետային զինծառայող է մահացել

Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը:


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արման Համբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: