28.12.2025
ՀՀ ոստիկանությունը սթափության և օրինապահության կոչ է անում
17.11.2020
ՀՀ ոստիկանությունը սթափության և օրինապահության կոչ է անում

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ սթափության և օրինապահության կոչով:"Հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների, բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները:Դիմում ենք բոլորին, քանզի երկիրը բոլորինս է, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը:Ոստիկանության գերխնդիրը հասարակական կարգի պահպանումն է, բոլոր քաղաքացիների օրինապահության և անվտանգության ապահովումը:Այդ գերխնդիրն իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով:Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:ՀՀ ոստիկանությունը հավատում է մեր հանրային ողջամտությանը և համոզված է, որ համատեղ ուժերով կկարողանանք պահպանել մեր երկրի անդորրն ու անվտանգությունը",- ասված է հայտարարության մեջ: