Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է: Լուրը հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից: Նշվում է, որ Նազարյանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, որի վերաբերյալ մանրամասները հանրությանը կներկայացվեն ավելի ուշ: Հիշեցնենք, Ռոբերտ Նազարյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003թ–ից մինչև 2018 թվականի հուլիս ամիսը: