Հոկտեմբերի 31-ին կառավարությունը հաստատել է փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, ինչը թույլ կտա ուժեղացնել ապրանքաշրջանառության վերահսկողությունը և կրճատել ստվերային շուկան:Դրոշմավորման նոր համակարգը կներառի ապրանքների լայն շրջանակ, այդ թվում՝ թեյ, սուրճ, դեղորայք, ներկանյութեր և օծանելիք: Համակարգի ներդրումը կբերի զգալի տնտեսական առավելություններ՝ կրճատելով պետական բյուջեի ծախսերը, իսկ հայ արտահանողները դրոշմավորման վճարները կկատարեն տեղական օպերատորներին՝ ԵԱՏՄ արտասահմանյան գործընկերների փոխարեն: Համակարգը հնարավորություն կտա իրական ժամանակում վերահսկել ապրանքների տեղաշարժը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառողը՝ մինչև մեկ միավոր ճշգրտությամբ: Սպառողները կկարողանան ստուգել ապրանքների իսկությունը հատուկ բջջային հավելվածի միջոցով: Ներդրվող էլեկտրոնային համակարգը լիովին ինտեգրված է ԵԱՏՄ երկրների տնտեսական համակարգերի հետ և բացում է նոր հնարավորություններ թվային տնտեսության զարգացման համար, ներառյալ էլեկտրոնային հարկային հաշիվների, ռիսկերի գնահատման, շուկայի վերլուծության և ապահովագրության հետ ինտեգրումը: