24.02.2026
Լուսանկարը՝ 1lurer.am
prev Նախորդ նորություն

Փրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներով

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն՝ ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, անձնակազմի պատրաստվածությանն ու օպերատիվ արձագանքման կարողություններին։


ՓԾ տնօրենը, տնօրենի տեղակալների ուղեկցությամբ, շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, նաև այցելել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատ։


Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը Ծառայության տնօրենին է ներկայացրել ստորաբաժանման տեխնիկական միջոցները, ինչպես նաև ծառայության ընթացքում հանդիպող խնդիրները։


Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական 4 ջոկատ վերազինվել է մեքենաներով։


Արամ Ղազարյանը ծանոթացել է մեքենաների տեխնիկական բնութագրերին և հնարավորություններին՝ ընդգծելով, որ ժամանակակից ավտոմեքենաների շահագործումը կնպաստի Ծառայության օպերատիվ կարողությունների ու արձագանքման արդյունավետության բարձրացմանը։


Արամ Ղազարյանը դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները՝ անդրադարձել է նաև Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին, կարևորել անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումն ու վերապատրաստման գործընթացները։

Թբիլիսի-Երևան գնացքում մահճակալի տակի թաքստոցից հայտնաբերվել է 45.5 կգ թաքցված դեղորայք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա