28.04.2025
Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
25.09.2024
Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակ գերպ. Անտե Յոզիչին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ Առաքելական նվիրակն առավելագույն ջանքեր կգործադրի երկու պետությունների բարեկամական կապերի ամրապնդման և երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերին: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Երկուստեք ընդգծվել է նաև հոգևոր պատմամշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը: Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին առնչվող այլ հարցեր: