ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ. «Հա՛րգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։ Սարդարապատի ոգին մեր ժողովրդից օտարելն անհնար է, և վտանգավոր՝ այդ փորձը կատարողների համար։ Սարդարապատի՝ միասնության և կազմակերպվածության օրինակը, վստահ եմ, մեզ դեռ ոգեշնչելու է՝ դուրս գալ այս հուսահատությունից, շենացնել, հզորացնել մեր երկիրը, վերականգնել մեր արժանապատվությունը»։