17.08.2025
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշական դատավորների երդմնակալությունը
17.12.2024
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել նորանշական դատավորների երդմնակալությունը

Հայատանի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 16-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ՝ տեղի է ունեցել դատավորների երդմնակալության արարողություն։ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Դաբաղյանը, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ՝ Գրիգոր Հարությունյանը, Վիրաբ Վարդանյանը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Գևորգ Մանուկյանը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր՝ Բարսեղ Մուրադյանը, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր՝ Արթուր Ոսկանյանը։ Շնորհավորում և հաջող աշխատանքային ընթացք ենք մաղթում նորանշանակ դատավորներին։