2.03.2026
Լուսանկարը` BM.ge
prev Նախորդ նորություն

ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է դատախազություն

Լուսանկարը` yerkir.am
Լուսանկարը` yerkir.am

1999–2017 թվականներին ՊՆ–ում զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրած Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է Հայաստանի գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:


Ըստ «Ազդարար» հարթակի՝ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալին, ով եղել է նաև 5-րդ և 2-րդ բանակային կորպուսների հրամանատար, ծանուցել են իրեն պատկանող գույքի ուսումնասիրության նախնական ամփոփագրի մասին: Նա իրավունք ունի ներկայանալ դատախազություն՝ նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար:


Բացի Բաղմանյանից, հրավիրվել են նաև չորս փոխկապակցված անձինք՝ Պավել Բաղմանյանը, Արմինե Ղահրամանյանը, Զարա Ադիյանը և Նարինե Ադամյանը: Միաժամանակ հիշեցվում է, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նաև Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ քրեական գործ՝ ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցության, փողերի լվացման և հայտարարագրման տվյալներ թաքցնելու մեղադրանքներով:


Հայաստանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը իրավական հիմք ստացավ 2020 թվականին համապատասխան օրենքի ընդունմամբ: Այդ ժամանակից ի վեր Գլխավոր դատախազության մասնագիտացված վարչությունը դատարան է ներկայացրել հարյուրավոր հայցադիմումներ: Ներկայումս դատախազության ներկայացրած հայցերով անցնող ակտիվների ընդհանուր գումարային արժեքը գերազանցում է մի քանի հարյուր միլիարդ ՀՀ դրամը: