24.02.2026
Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշահամալիրը

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Արտակ Մկրտչյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։


Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերել է հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։


Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։


Սա վանդալիզմ չէ։ Սա մշակութային ցեղասպանություն է։


Սա նպատակային քաղաքականություն է ջնջելու հայկական հետքը, պատմությունն ու հիշողությունը Արցախում։


Առավել ցինիկ է այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։


Միջազգային հանրության լռությունը դառնում է համակերպում։


Մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես հանցագործություն է։


Հուշարձանները կարելի է քանդել, բայց ժողովրդի հիշողությունը երբեք։


Պատմությունը հնարավոր չէ ջնջել»։

ՀՀ ԱԳ նախարարը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա