12.04.2026
Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
prev Նախորդ նորություն

Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքով

Երևանի N 143 «մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է:


Հակակոռուպցիոն կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել են, որ վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։


Հիշեցնենք, որ օրեր առաջ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել հաստատությունում, դժգոհելով, որ Դանիելյանին վերանշանակել են պաշտոնին:


Ծնողները մտահոգություն էին հայտնում, որ չեն կարող իրենց երեխաներին վստահել կաշառքի մեջ մեղադրվող տնօրենին:


 

Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշահամալիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Gazprom Armenia official site
09.04.2026
ՀՀ-ն պատրաստ է բոլոր սցենարներին. Փաշինյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին