24.02.2026
Փաշինյանի ներկայությամբ Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում հնչել է Վեհափառի անունը
prev Նախորդ նորություն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։


ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ փետրվարի 26-ին ծառայություններ կմատուցվեն․


• ժամը 10։00-16:00,
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
•  ժամը 10:00-16:00,
Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։


Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։


Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։


Փետրվարի 26-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Վայոց ձորի մարզի Վայք և Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքներում՝ փետրվարի 19-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։


 


 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ունեցվածքի մասով Հակակռուպցիոն կոմիտեում գործ չկա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` blockworks.co
23.02.2026
S&P-ն բարելավել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ հիմնվելով խաղաղության և աճի վրա