Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար կնշանակվի Վիլեն Արևշատյանը: Տեղեկությունը հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: Վիլեն Արևշատյանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալի պաշտոնակատարն էր: Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Շավարշ Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու նպատակով ազատման դիմում է գրել: