20.02.2026
Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը
prev Նախորդ նորություն

Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել

Փետրվարի 20-ին՝ ժամը 02:46-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին մկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվում։


Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 03։07-ին, մարվել՝ 03։33-ին։


Այրվել են Mazda և Nissan մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։

Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում իրականացվում են խուզարկություններ. ՆԳՆ
Հաջորդ նորություն next