Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, մասնավորապես, հայտարարել է. «Տեղի է ունեցել ոչ պաշտոնական շփում, ինչը սովորական է նման հարթակների համար»,- ասել է Բադալյանը: Հիշեցնենք, ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Թեհրանում զրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, ովքեր հոկտեմբերի 23-ին մասնակցել են 3+3 ձևաչափով հանդիպմանը։