4.04.2026
Եղանակի տեսություն. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
prev Նախորդ նորություն

Ձմեռային Օլիմպիական խաղեր. Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո

Իտալիայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում կայացել է կանանց գեղասահքի կարճ ծրագիրը։ Ռուսաստանի գեղասահքի գործող չեմպիոն Ադելիա Պետրոսյանը ելույթից հետո զբաղեցնում է ընթացիկ 5-րդ հորիզոնականը։


18-ամյա մարզուհին սառույց է դուրս եկել երկրորդ համարի ներքո և մաքուր կատարել իր ծրագիրը՝ մրցավարներից ստանալով 72,89 միավոր։


Մրցումային առաջին օրվանից հետո առաջատարը ճապոնուհի Ամի Նակաին է (78,71): Երկրորդ տեղում է Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ Կաորի Սակամոտոն (77,23), իսկ լավագույն եռյակը եզրափակում է ամերիկուհի Ալիսա Լյուն (76,59):


Հիշեցնենք, որ Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչների եռակի հաղթող։


Գեղասահորդուհիներն իրենց ազատ ծրագրերը կներկայացնեն հինգշաբթի՝ փետրվարի 19-ին։ Իտալիայում անցկացվող Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 22-ին։


 

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար