4.04.2026
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը
prev Նախորդ նորություն

«Հայկական քվեն» ընտրություններին կգնա համախոհների միավորման մոտեցմամբ

«Հայկական քվե» կուսակցությունը առաջիկա ընտրություններին կգնա համախոհների միավորման մոտեցմամբ։ Այս մասին փետրվարի 18-ին մամուլի ասուլիսում հայտարարեց «ՀայաՔվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը։


Նա համաձայնեց, որ ընդդիմության հնարավորությունները չպետք է փոշիացվեն, որպեսզի չկրկնվի 2021 թվականի ընտրությունների սցենարը։ Չալաբյանը վստահեցրեց, որ «Հայկական քվեն» իրատեսորեն գնահատում է իր ուժերը և կարևոր է համարում քաղաքական ուժերի միավորումը՝ իշխանափոխության շահերից ելնելով։ Չալաբյանը շեշտեց «Հայկական քվե» կուսակցության պատրաստակամությունը համագործակցել մի շարք քաղաքական ուժերի հետ՝ չբացահայտելով, թե կոնկրետ որ ուժերի մասին է խոսքը։ Նա նշեց, որ այս փուլում որևէ կոնկրետ ուժին մատնանշելը կլինել բանակցական էթիկայի խախտում։


Հարցին Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի կուսակցությունների հետ հնարավոր է համագործակցությունը, Չալաբյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է կքննարկվի։ Չալաբյանը բացառեց իշխող վարչակազմի, նրա դաշնակիցների և նախկին իշխանություններին ներկայացնող ուժերի հետ համագործակցությունը։

ՔՊ ցուցակի 50 ընտրյալների փոփոխություն է լինելու. տղամարդիկ իրենց տեղը կզիջեն  կանանց
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար