18.02.2026
«Հայկական քվեն» ընտրություններին կգնա համախոհների միավորման մոտեցմամբ
prev Նախորդ նորություն

ՔՊ ցուցակի 50 ընտրյալների փոփոխություն է լինելու. տղամարդիկ իրենց տեղը կզիջեն կանանց

ՔՊ համամասնական ցուցակի 50 ընտրյալների փոփոխություն է լինելու։ Տղամարդիկ իրենց տեղը զիջելու են կանանց։ Այս մասին հայտնեցին ՔՊ–ից։


Սա օրենքի պահանջն է, քանի որ սահմանված է, որ քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում յուրաքանչյուր երրորդը կին պետք է լինի։


Ըստ այդմ, ցուցակի վերջին 4 տղամարդիկ դուրս են գալու ցուցակից` տեղափոխվելով մյուս 50-յակի մեջ։ Ըստ այդմ, Սերգեյ Բագրատյանը, Վահե Ղալումյանը, որոնք հավասար ձայներ են հավաքել` 298, լքելու են առաջին 50 հորիզոնականները։ հաջողակների 50–յակը լքելու են նաև Վաղարշակ Հակոբյանը և Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։


Նրանց փոխարեն 50-ին կմիանան ՔՊ խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Արփի Դավոյանը, Լիլիթ Մինասյանը և ՔՊ վարչության հաշվիչ հանձնաժողովի անդամ Արաքսյա Վարդանյանը։


Հիշեցնենք, որ ՔՊ–ում տեղի է ունեցել քվեարկություն ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու հավակնություն ունեցող 274 անձանց միջեւ։ Առաջին 50 անձինք կհայտնվեն ՔՊ ցուցակում։ Երկրորդ փուլում այս անձինք քարոզարշավ կիրականացնեն և ևս մեկ քվեարկությամբ կորոշվի, թե ով ցուցակում որ հորիզոնականն է զբաղեցնելու։

Ֆոտո. armenpress.am
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան