Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից, ժամը 00:00-ից սկսած ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքասային հսկողության գործառույթներ՝ տեղադրելով մաքսակետեր: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: "Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, ճանապարհի այդ հաատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր: Այդ աշխատանքները նախապես արդեն սկսել ենք",- հավաստիացրեց ԱԽ քարտուղարը: Գրիգորյանը նաև նշեց, որ արդեն պատրաստ է Տաթև-Կապան ճանապարհը, այնպես որ "անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք": Այլընտրանքային ճանապարհը, շեշտեց նա, պատրաստ է: