Վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ՝ Քաջայր Նիկողոսյանը նշանակվել է Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Քաջայր Նիկողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ: