Խորհրդարանը փետրվարի 9-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախատեսվում է, որ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար պետք է ապահովի տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով: Հեղինակը տեղեկացրել է, որ 2022 թվականի սեպտեմբերին առաջինից չորրորդ դասարանների սովորողներն արդեն կստանան անվճար դասագրքերը: ԱԺ գլխադասային հանձնաժողովը եւ Կառավարությունը նախագծին դրական եզրակացություն են տվել: