Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից: VERELQ-ը հայտնել էր, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։