22.04.2025
Կաթողիկոս. արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով
prev Նախորդ նորություն

Հայաստանը մեր մտերիմ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. Պուտին

Նոյեմբերին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարեկան գագաթնաժողովը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդունելով Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հավատարմագրերը։


«Հայաստանը մեր մտերիմ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել եղբայրական հայ ժողովրդին և երկրի ղեկավարությանը վաղը նշվող Անկախության տոնի առթիվ։ Այս տարի նշվում է միանգամից երկու նշանակալից տարեդարձ՝ մեր երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակն ու Բարեկամության, համագործակցության և փոխօգնության հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը։


Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Միայն այս տարի ես և Նիկոլ Փաշինյանը երեք անգամ հանդիպել ենք, այդ թվում՝ վերջինը Վլադիվոստոկում՝  տնտեսական համաժողովի ժամանակ։ Նոյեմբերին Երեւանում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարեկան գագաթնաժողովը»,- ասել է Պուտինը։

Վահրամ Դումանյանը պաշտոնական նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան