22.04.2025
Ադրբեջանը ՀՀ-ին է փոխանցել ևս 95 հայ զինծառայողի դի
prev Նախորդ նորություն

Կաթողիկոս. արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով

«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպությունն օրերս այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին:


Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմին, դրբեջանի վերջին ագրեսիային, փաստին, որ մինչ օրս Ադրբեջանում պահվում են հայ ռազմագերիներ:


Հանդիպման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը բարձրացրել է Ադրբեջանի կողմից գրավված տրածքներում հայկական հոգեւոր-մշակութային հուշարձանների պահպանության խնդիրները, Ադրբեջանի կողմից հայկական սրբավայրերի, հուշարձանների յուրացման եւ ոչնչացման փաստերը:


Գարեգին Բ-ն նաեւ կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը և ազդու քայլերը՝ ի պատասխան Ադրբեջանի հերթական ագրեսիայի և նկրտումների։ Վեհափառ հայրապետը վերահաստատել է, որ արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով։


 

Հայաստանը մեր մտերիմ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է. Պուտին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան