14.12.2025
Ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացումը. Ավանեսյան
17.02.2022
Ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացումը. Ավանեսյան

Մենք ավարտել ենք աճյունները նույնականացնելու գործընթացը, եւ ներկայումս չկան մնացորդները, որոնք պետք է ենթարկվեն ԴՆԹ-ի հետազոտության: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների աճյունների նույնականացման հարցին, ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել է, որ եղել են մասունքներ, որոնք շատ դժվար են ենթարկվել ԴՆԹ-ի հետազոտության ենթարկել։ "Մենք 100-ից ավելի աճյուններ ենք ուղարկել Հոլանդիա եւ արդյունքներ ենք ստացել", - ասել է նախարարը: Ընդ որում, նա նշել է, որ կան մասունքներ, որոնք նույնականացված են, բայց մինչ օրս չեն թաղվել: "Իսկ կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք անհնար է նույնականացնել, եւ դրանք արխիվացված են", - նշել է նա: Անդրադառնալով դիահերձարանների վիճակին՝ նախարարը նշել է, որ 2021 թվականի ընթացքում և Մեծամորում, և Մարտունիում, և Աբովյանում ավարտվել են բոլոր դատաբժշկական կենտրոնների և դիահերձարանների վերանորոգման աշխատանքները։ "Այս պահին կարելի է ասել, որ հանրապետության բոլոր դիահերձարանները համապատասխանում են անհրաժեշտ չափանիշներին։ Դրանք վերանորոգվել, կահավորվել, ապահովված են լիարժեք սառնարանային հնարավորություններով", - ընդգծել է Ավանեսյանը։