21.05.2025
ՀՀ-ն կրկնել է իր խնդրանքը ՄԻԵԴ-ին
prev Նախորդ նորություն

«Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է. ԱԻՆ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։


Ըստ մամուլի, կա երեք վիրավոր, երկու մեքենա վնասվել է: Մի ավտոմեքենան ամբողջությամբ մնացել է փլատակների տակ:


 

Ֆիալա, Տոկաև, Ռահմոն. Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան