Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում հայտարարվում է ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2022 թ․ փետրվարի 1-ից։ Մեկնարկից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։ Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը։