2018 թվականի այսպես կոչված "թավշյա հեղափոխությամբ" իշխանության եկածներից շատերը այսօր ոգևորությամբ են ընդունում ոստիկանների անհամաչափ գործողությունները և ուժի կիրառումը խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ: Նրանցից շատերը թերևս մոռացել են, որ ոչ վաղ անցյալում նույնկեպ փողոց էին փակում, գիշերում հրապարակներում: Նրանցից մեկն էլ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության հայտնի մականունավոր պատգամավոր՝ շիշ բռնող Հայկ Սարգսյանի եղբայր Նաիրի Սարգսյանն է, որը բոլորովին վերջերս ազատվել է Նիկոլ Փաշինյանի օգնականի պաաշտոնից: Վերջինս ոստիկանության հաղորդագրության տակ, որով տեղեկացվում է, որ ներկայումս Երևանում բոլոր փողոցները երթևեկելի են, հետևյալ բովանդակությամբ գրառում է կատարել" «Ապրեք, կյանքեր, լավ գործ արեցիք»: Փողոցով եկածը և դրանից զատ այլ ոչ մի հատկանշական արարքով, քան մականունավոր եղբայր ու կոռուպցիոն սկանդալներով հայտնի հայր ունենալը բողոքում է փողոց փակողների դեմ ու նրանց դեմ մի ամբողջ ոստիկանական համակարգի աշխատանքը "սրտիկում": Հիշեցնենք, Հայկ և Նաիրի Սարգսյանների հայրը Զարեհ Սարգսյանն է, որը 90-ականներին եղել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ, 1997 թվականից՝ կենսաթոշակային հիմնադրամ ղեկավար, 2000 թվականից՝ ՀՀ պետական գնումների գործակալության տնօրեն։ Վերջինը աշխատանքից հեռացվելուց հետո մեղադրվել է չարաշահումների, պետական միջոցների յուրացման մեջ։ Մամուլը մինչ օրս նրան անվանում է "թոշակառուների փողերով հարստացած". Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու փաստեր էին ներկայացվել, որոնց համաձայն կենասթոշակների հսկայածավալ յուրացումներ էին տեղի ունեցել, սակայն նա այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց: