Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հայցադիմումը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի դեմ: Դատարանը պարտավորեցրել է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները: Հօգուտ Մակունցի կբռնագանձվի 424.000 ՀՀ դրամ։ Լիլիթ Մակունցը հայցադիմումը ներկայացրել էր 2020թ դեկտեմբերի 23-ին՝ Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցվող որոշ արտահայտությունների դեմ: