ՀՀ-ն հույս ունի, որ ՌԴ-ն կաջակցի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը
Հայաստանը հույս ունի, որ Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թուրքիայի հետ երկխոսություն է սկսվել, մենք հույս ունենք բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ Ռուսաստանի աջակցությամբ: Ադրբեջանի հետ ևս ինտենսիվ երկխոսություն է ընթանում ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ: Այս համատեքստում մենք հույս ունենք նաև Ռուսաստանի աջակցության և ոչ միայն որպես ռազմավարական դաշնակցի, այլ նաև Ռուսաստանը ևս գործընկեր է Ադրբեջանի համար, և սա հնարավորություններ է բացում: Ես նաև ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության դերը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, որը զբաղվում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ»,- ասաց Փաշինյանը։