Հայաստանը շահագրգիռ է Բրազիլիայի հետ շարունակելու խորացնել իր հարաբերությունները. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Մեսիաս Բոլսոնարուին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա 200-ամյա հոբելյանական տարեդարձի առթիվ:
Հայաստանը շահագրգիռ է Բրազիլիայի հետ շարունակելու զարգացնել և խորացնել իր բազմաբնույթ հարաբերությունները՝ ի շահ մեր երկու երկրների և ժողովուրդների:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր փոխգործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»: