26.11.2024
Բագրատաշենի մաքսակետի պաշտոնյաների «ռազբորկան» ավարտվել է վիրավորներով
prev Նախորդ նորություն

Մետրոյի գնացքներն անցել են միակողմանի երթևեկության. խոսնակ

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:10-ին սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։


"Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Միաժամանակ տեղեկացնում ենք Ձեզ, որ այս պահին գնացքներն անցել են միակողմանի երթևեկության։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը",-ասված է Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանի տարածած հաղորդագրության մեջ։


Նշենք, որ ավելի ուշ խոսնակը տեղեկացրեց, որ ժամը 14:24-ի դրությամբ` մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրը ամբողջությամբ վերացվել է մասնագետների կողմից։