Կառավարությունը նախնական դրական է գնահատել Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագծի հաստատման համար ներկայացված փաստաթղթերը համապատասխան մարմինները սեղմ ժամկետում կքննարկեն և նախագիծն առաջ կընթանա: Նա նաև համոզմունք հայտնեց, որ արձանի տեղադրումը զբոսաշրջային մեծ հոսք կբերի Հայաստան։