Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Հուլիսի 10-ի դրությամբ Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 219 531 պատվաստում, հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Առաջին դեղաչափ ստացել է 1 139 502 քաղաքացի, 2-րդ դեղաչափ՝ 1 015 679 քաղաքացի։ 3-րդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 59 689 քաղաքացի։