Ռուսաստանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորությամբ, Հայաստան կժամանի այսօր՝ մայիսի 12-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ալեքսեյ Օվերչուկն տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) ռուսաստանցի համանախագահն է։