Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ճիշտ կանի պաշտպանի ոչ թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն, այլ ՀՀ սահմանները: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Նա կոչ արեց Պապիկյանին կողմնորոշվել՝ շարունակում է զբաղվել ՔՊ-ի տարածքային գրասենյակների ստեղծումով, թե՞ երկրի պաշտպանությամբ: «Լավ կանի՝ ձենը կտրի ու գնա զբաղվի նրանով, ինչով պետք է զբաղվի, ոչ թե ընդդիմությանը հաթաթա տա, հոխորտա կամ էլ մատ թափ տա», -անդրադառնալով ԱԺ-ում Պապիկյանի ելույթին ասաց Սաղաթելյանը: Ավելի վաղ ՊՆ Սուրեն Պապիկյանը քննադատել էր ընդդիմությանը՝ հայտարարելով, թե նրանք ոչ թե երկիր են փրկում, այլ փորձում երկիրը տանել դեպի անորոշություն: