25.11.2024
Պետնախարարը խիստ քննադատել է Արցախ հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման մեթոդները
prev Նախորդ նորություն

Սամվել Բաբայանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախի նոր պետնախարարին

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորել է Արցախի նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանին.


«Անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից ողջունում եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը զբաղեցնելու Ձեր որոշումը։

Անկախ ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումներից՝ Արցախի ժողովուրդը պետական նախարարի ինստիտուտը նույնականացնում է կառավարության ղեկավարի հետ, ուստի և՝ այդ պաշտոնից ընդգծված ակնկալիքներ ունի։

Մեր երկրում ստեղծված ճգնաժամը պահանջում է համարժեք մոտեցումներ, մասնավորապես ճգնաժամային կառավարման համարձակ և ոչ ստանդարտ որոշումներ։ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հանձնառու է աջակցելու պետական նախարարի համակարգմանը վերապահված ոլորտներում ռեֆորմների իրականացմանը և այդ համատեքստում, իբրև խորհրդարանական երկրորդ ուժ, պատրաստակամ է ներկայացնելու Արցախի կայուն զարգացման իր տեսլականը։

Հարգելիˊ պետնախարար,
Մաղթում ենք Ձեզ արդյունավետ գործունեություն՝ ի շահ Արցախի և հայ ժողովրդի»,- ասված է ուղերձում։