24.11.2024
Ադրբեջանը կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԺ ընդդիմադիր 3 ուժերը հուշագիր են ստորագրել

Ազգային ժողովում ներկայացված երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ղեկավար կազմերի միջև քննարկումների արդյունքում ստորագրվել է հուշագիր, որի համաձայն ստեղծվել է Միջկուսակցական համակարգող մարմին (ՄՀՄ):


Հուշագիրը արձանագրում է, որ «միջկուսակցական համակարգող մարմինը խորհրդատվական կառույց է, որտեղ քննարկվելու են Արցախի քաղաքական դաշտի ընթացիկ ու սպասվող զարգացումները և անհրաժեշտության դեպքում եզրակացություններ ու առաջարկներ են ներկայացվելու համատեղ գործողությունների և միասնական դիրքորոշումների համար»:


Իր անդրանիկ նիստում ՄՀՄ որոշել է առաջիկա օրերին Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և արտաքին մարտահրավերների թեմայով խորհրդատվություններ անցկացնել Արցախում գործող քաղաքական ուժերի, հանրային տարբեր խմբերի ու առանձին անհատների հետ:


Միջկուսակցական համակարգող մարմինը ձգտելու է հանրային-քաղաքական տեսակետների և նոր գաղափարների համադրման կամ փոխանակման հարթակ դառնալ, որին, հիմնադիր քաղաքական ուժերից բացի, կարող են մաս կազմել նաև այլ քաղաքական ու հանրային միավորներ: