ԵՊԲՀ լավագույն մասնագետներն ապրիլի 9-ին «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում մասնագիտական խորհրդատվություններ կանցկացնեն նախկին և ներկա զինծառայողների և հավասարեցված անձանց, ռազմական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև իրենց հարազատների՝ մայրերի, քույրերի, կանանց և դուստրերի համար: "ԵՊԲՀ պրոֆեսորների և առաջատար մասնագետների կողմից ծրագրի շրջանակում իրականացված անվճար խորհրդատվությունների և սահմանված ծավալով լաբորատոր- գործիքային հետազոտությունների թիվը շուրջ մեկ ամսում գերազանցել է 800-ը: Համալսարանական նախաձեռնությունն ուղղված է բնակչության շրջանում տարբեր հիվանդությունների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը ու ժամանակին որակյալ բուժօգնություն ցուցաբերելուն։ Հարգելի քաղաքացիներ, ծրագրի մանրամասներին ծանոթանալու և նախապես հերթագրվելու համար կարող եք աշխատանքային ժամերին զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր՝ +374 10 58 07 24 «Մուրացան» հիվանդանոցային համալիր՝ +374 91 16 20 00 «Միքայելան» վիրաբուժության ինստիտուտ՝ +374 41 60 01 45 կամ կարող եք հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին",- գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։