25.11.2024
Վարչապետի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. 13 մարդ տուժել է
prev Նախորդ նորություն

Միամտությունը, առավել ևս ապուշությունը խիստ պատժվում է աշխարհաքաղաքականության մեջ. Բաբայան

Միամտությունը, առավել եւս ապուշությունը խստորեն պատժվում է աշխարհաքաղաքականության մեջ։ Պետք չէ խաբվել վիրտուալ իրականությունից, կուլ տալ «կոնֆետ», հարբել դատարկ խոսքերից ու խոստումներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:


«Շատ վիրավորական և վտանգավոր է, երբ մեզ երեխաների կամ հիմարների տեղ են դնում, երբ աշխարհաքաղաքական տարբեր դերակատարներ, հատկապես հակառակորդներ ու թշնամիներ, այսպես են գնահատում մեր հասարակությանը, առավել եւս՝ ժողովրդին»,- գրել է Բաբայանը։