22.04.2025
Ոստիկանության ծառայողը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում
prev Նախորդ նորություն

Վարչապետի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. 13 մարդ տուժել է

Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նախնական տվյալներով երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և "ԲՄՎ" մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:


Նշենք, որ ավտոբուսը տեղափոխում էր ՀՀ վարչապետի աշխաըակազմի աշխատակիցներին:

Միամտությունը, առավել ևս ապուշությունը խիստ պատժվում է աշխարհաքաղաքականության մեջ. Բաբայան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան